Արարատ Միրզոյանը ցանկանում է վերցնել իշխանությունը Նիկոլ Փաշինյանի ձեռքից․ Մոսկվայի զանգն ու սորոսականների աջակցությունը. politik.am
Advertisement 1000 x 90

Արարատ Միրզոյանը ցանկանում է վերցնել իշխանությունը Նիկոլ Փաշինյանի ձեռքից․ Մոսկվայի զանգն ու սորոսականների աջակցությունը. politik.am

Իշխանության ներսում շարունակում են կրքերը թեժ մնալ։ Իշխանական տարբեր բևեռներ կան, որոնք ճանապարհներ են փնտրում, որպեսզի դուրս գան Նիկոլ Փաշինյանի խորտակվող նավից։ Այս գործում ամենից ակտիվ դերկատարումն ունի ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը։

ԱԺ նախագահը բավական ակտիվ է եղել պատերազմի ընթացքում և դրանից հետո, բայց խնդիրը հայրենիքի նկատմամբ սրտացավությունը չէ իհարկե։ Արարատ Միրզոյանը լավ է հասկանում, որ Փաշինյանը կորցնում է իշխանությունը և հիմա նպատակադրվել է հնարավորության դեպքում իր ձեռքում կենտրոնացնել իշխանության լծակները։

Այս գործի համար, որպես առաջին նախապայման, Ռուսաստանի Դաշնության իշխանությունների հետ հարաբերություններ կարգավորելն է։

Մեր տեղեկություններով Արարատ Միրզոյանը այս ուղղությամբ մեծ աշխատանք է իրականացրել և գոնե այս փուլում ռուսական կողմը հավատացել է, որ նա Նիկոլ Փաշինյանից առանձին է գործում։ Սրանով էր պայմանավորված, որ Արարատ Միրզոյանին ծեծելու հանգամանքը դատապարտեցին ՌԴ ԴԺ ԴԽ նախագահ Վալենտինա Մատվիենկոն և ՌԴ Դաշնային ժողովի Պետական դումայի նախագահ Վյաչեսլավ Վոլոդինը։ Ռուս իշխանավորների զանգը ԱԺ նախագահին ազդանշան է եղել, որ նրանք ընդունում են Արարատ Միրզոյանի այն հավաստումները, որ ինքը Նիկոլ Փաշինյանի հետ կապ չունի։ Սա իհարկե չի նշանակում, որ ռուսները կաջակցեն նրան գալ իշխանության, քանի որ նրա անցյալի հետ կապված կան բազմաթիվ հարցեր։

Նախ այն, որ Արարատ Միրզոյանը ընդդիմադիր եղած տարիներին Ռուսաստանի Դեսպանատան դիմաց ամենաակտիվ բողոքի ակցիա իրականացնողների թվում է եղել և սա ապացուցող բազմաթիվ լուսանկարներ և տեսանյութեր կան։ Հաջորդ խնդիրն այն է, որ նրա թիմի մաս են կազմում սորոսականները։

Ի դեպ, այս օրերին Արարատ Միրզոյանին աջակցող սորոսակնները ամենաանկախն են իրենց պահում՝ ցույց տալով, որ կապ չունեն Նիկոլ Փաշինյանի թիմի հետ։ Օրերս Ազգային ժողովում քվեարկության դրվեց «Լուսավոր Հայաստան» խմբակցության նախագիծը, որով վերջիններս առաջարկում էին վերացնել Հայաստանում դեռեւս սեպտեմբերի 26-ից հայտարարված ռազմական դրությունը: Այս քվերակությանն ի հակադրություն իշխանությունների չմասնակցեցին Արարատ Միրզոյանին աջակցող և Սորոսի հիմնադրամի հետ կապված Մարիա Կարապետյանը, Ալեքսանդր Ավետիսյանը, Վլադիմիր Վարդանյանը, Թագուհի Ղազարյանը, Համազասպ Դանիելյանը, Սոս Ավետիսյանը, Արուսյակ Ջուլհակյանը և Ռուստամ Բաքոյանը։

Այս պահին մեր տեղեկություններով Արարատ Միրզոյանը ակտիվ աշխատում է հնարավոր բոլոր պատգամավորների հետ, որոնք կարող են պոկվել Փաշինյանի թիմից և միանալ իրեն։

politik.am



Նման նյութեր