
Սյունիքի մարզի Կապան համայնքի տարածքում սահմանազատման աշխատանքներ չեն իրականացվում: Այս մասին հայտնել է Կապանի համայնքապետարանը, ի պատասխան «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Կարեն Համբարձումյանի այն հայտարարության, թե հայկական և ադրբեջանական զորքերը սահմանը գծելով հասել են Կապան համայնքի տակ:
«Այսօր «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Կարեն Համբարձումյանի կողմից լրատվականներին տված հարցազրույցում, թե իբր մեր և ադրբեջանական զորքերը սահմանը գծելով գալիս և հասել են Կապան համայնքի տակ՝ հայտնում ենք, որ տեղեկատվությունը իրականությանը չի համապատասխանում։ Կապան համայնքի տարածքում սահմանազատման աշխատանքներ չեն իրականացվում»,- ասված է հաղորդագրությունում: