Արարատ Միրզոյանը ոչ ամբողջական գրաֆիկով վերադարձել է աշխատանքի. armeniasputnik.am
Advertisement 1000 x 90

Արարատ Միրզոյանը ոչ ամբողջական գրաֆիկով վերադարձել է աշխատանքի. armeniasputnik.am

Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանն այսօր մասնակցել է «Իմ քայլը» խմբակցության պատգամավորների հետ դռնփակ հանդիպմանը։ Sputnik Արմենիայի հետ զրույցում Միրզոյանի խորհրդական Վահան Կոստանյանը հաստատեց, որ Միրզոյանը վերադարձել է աշխատանքի, սակայն ոչ ամբողջական գրաֆիկով:

«Այսօր մասնակցել է նիստին, ոչ ամբողջական գրաֆիկով վերադարձել է աշխատանքին։ Առողջական վիճակը լավ է, շարունակվում են կազդուրման գործընթացները», – ասել է նա։

Միրզոյանը դեռ երկու օր առաջ բուժվում էր հիվանդանոցում։  ԱԺ նախագահի դաժան ծեծից քսան օր է անցել։

Հիշեցնենք` նոյեմբերի 9-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը համատեղ հայտարարություն ընդունեցին ռազմական գործողությունների դադարեցման վերաբերյալ։

Հայտարարության ստորագրումից հետո ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Facebook–ի իր էջում գրեց, որ անձամբ իր և բոլորի համար չափազանց ծանր որոշում է կայացրել:

Փաշինյանի հայտարարությունից հետո բազմաթիվ մարդիկ շարժվեցին դեպի Հանրապետության հրապարակ, մի խումբը ներխուժեց կառավարության գլխավոր մասնաշենք ու վարչապետի աշխատասենյակ, մի մասն էլ շարժվեց դեպի Բաղրամյան պողոտա ու մտավ Ազգային ժողովի շենք։ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը ծեծի ենթարկվեց, նրան տեղափոխեցին հիվանդանոց։

armeniasputnik.am



Նման նյութեր