Mediaport-ի տեղեկություններով՝ այսօր տեղի է ունեցել Հանրային խորհրդի անդամների և Նիկոլ Փաշինյանի հանդիպումը: Չնայած ՀԽ նախագահ Ստյոպա Սաֆարյանը օրեր շարունակ փորձել է ամեն ինչ անել, որ հանդիպումը կայանա խորհրդի ամբողջական կազմով, միևնույնն է նրան չի հաջողվել նման ձևաչափ ապահովել:
ՀԽ անդամների մեծ մասը մերժել կամ արհամարհել են առաջարկը: Հանդիպմանը ներկա մնացյալ անդամներից շատերն էլ խիստ քննադատական տեսակետներ են հնչեցրել, ավելին ուղիղ տեքստով Նիկոլ Փաշինյանին առաջարկել են հրաժարական ներկայացնել: Հատկապես կոշտ ելույթ է ունեցել Դանիել Իոաննիսյանը:
Mediaport-ին նաև հայտնի է դարձել, որ անտեսելով հնչած կոշտ քննադատությունները, Նիկոլ Փաշինյանն հայտարարել է, որ որպես լեգիտիմ ընտրված ղեկավար չի պատրաստվում հեռանալ, ավելին դեռ հաջորդ ընտրությունների կազմակերպողն էլ ինքը պետք է լինի:
Շուրջ 2 ժամ տևած հանդիպումից հետո մասնակիցների համար անսպասելի պարզ է դարձել, որ հանդիպման լուսաբանումը ենթադրելու է հեռուստատեսությամբ միայն Նիկոլ Փաշինյանի ելույթի ցուցադրում և որևէ անդրադարձ չի լինելու նրա հասցեին հնչեցված քննադատական ելույթներին: