Չեմ հասկանում, թե ինչու ա ասվում իբր մինչ այս Արցախյան խնդրի շուրջ բանակցային գործընթացներից ոչ ոք տեղյակ չի եղել, քննարկումներ չեն եղել:
Եթե ձեզ մինչ այս խնդիրը չի հետաքրքրել կամ այն ժամանակ դեռ փոքր էիք ու մտքներովդ չէր անցնում, որ քաղաքականության մեջ եք մտնելու, դա ձեր խնդիրն է: Բայց մի ներկայացրեք, թե բանակցային գործընթացից ոչ ոք ոչինչ չգիտեր, հանրային քննարկումներ, թեժ վեճեր չէին լինում:
Ցանցի հնաբնակները շատ լավ հիշում են բանակցային սեղանին դրված փաստաթղթերի շուրջ քննարկումները, վեճերը: Հիշում են, թե ոնց էին այդ վեճերը պայթում Հայաստան-Ադրբեջան ամեն հնդիպումից առաջ, ոնց էր մի մասը գոռում «Սերժը գնում ա հողերը տա», իսկ մյուս մասը հանգստացնում, թե ՝ չի տա: Այսօրվա պես հիշում եմ Կազանի ժամանակվա պայթյունավտանգ լարվածությունը: Openarmenia ֆորումում, Լայվջուրնալում այդ թեման եռում էր միշտ:
Եթե առաջին սոցցանցը, որտեղ գրանցվել եք ու մեծ լսարանի հետ շփման առաջին փորձը ունեցել, Ֆեյսբուքն է, գուցե այս ամենը ձեր կողքով անցած լիներ:
Ավելին, ամեն բանակցությունից հետո ասուլիս էին տալիս համանախագահները և հայտնում, թե ուր ենք հասել:
Արցախյան բանակցությունների թեման առավել թեժանում էր նախընտրական շրջանում, և տարբեր քաղաքական ֆիգուրներ լի ու բոլ տեղեկատվություն էին տալիս այդ փաստաթղթերից: Առաջին նախագահը նրանցից մեկն էր, ով մանրամասն փաստերով ներկայացրել էր, թե որ փուլում ուր ենք հասել: Խոսացել էր նաև Օսկանյանը:
Ասածս կարող են վկայել շատ տարբեր հայացքների տեր մարդիկ, որոնք հիշում են այդ ամենը և միշտ են հետաքրքրվել բանակցային գործընթացով:
Իզաբելլա Աբգարյանի ֆեյսբուքյան էջի գրառումներից:
Չեմ հասկանում, թե ինչու ա ասվում իբր մինչ այս Արցախյան խնդրի շուրջ բանակցային գործընթացներից ոչ ոք տեղյակ չի եղել,…
Опубликовано Իզաբելլա Աբգարյան Среда, 2 декабря 2020 г.