«Պատերազմը կանխելը կամ ավելի վաղ դադարեցնելը պետք է լիներ ինքնիշխան Հայաստանի վարչապետի և ոչ թե Ռուսաստանի խնդիրը». Սիրադեղյան
Advertisement 1000 x 90

«Պատերազմը կանխելը կամ ավելի վաղ դադարեցնելը պետք է լիներ ինքնիշխան Հայաստանի վարչապետի և ոչ թե Ռուսաստանի խնդիրը». Սիրադեղյան

Հիմա էլ շրջանառության մեջ է դրվել հակառուսականության երկու թեզ՝ 1-ինը 19-րդ դարի ռուսական՝ Հայաստանն առանց հայերի թեզն է, 2-րդը՝ ինչու Պուտինն ավելի վաղ չի միջամտել կամ չի կանխել պատերազմը:

Անգրագետ բիոզանգվածին հիշեցնեմ՝ 19-րդ դարում Հայաստան պետություն, որպես այդպիսին, չի եղել, այլ եղել է Ռուսական կայսրության տարածք, որում ինքը Պարսկաստանին հաղթողի իրավունքով կարող էր անել այն, ինչ ցանկանար:

Եվ սկզբում ցանկացել և կազմավորել է Հայկական մարզ, հետո օպտիմալ կառավարման առումով անդրկովկասյան մի քանի մարզերը միավորելով՝ ձևավորել է նահանգ:

Իսկ վերոհիշյալ թեզը բխել է կայսրության շահի տեսանկյունից, սակայն կյանքի չի կոչվել:

2-րդ թեզի առումով ընդամենը ասեմ, որ պատերազմը կանխելը կամ ավելի վաղ դադարեցնելը պետք է լիներ ինքնիշխան Հայաստանի վարչապետի և ոչ թե Ռուսաստանի խնդիրը, չնայած Մոսկվայից հնչել են նման առաջարկներ, բայց դրանք մերժվել են ձեր սրտի վարչապետի կողմից:

Վստահ եմ, որ եթե դրանք չմերժվեին՝ հիմա էլ կասեիք, թե ռուսները ոտնձգություն են կատարել մեր ինքնիշխանության նկատմամբ: Այնպես որ, բողոքներն ու պահանջները ներկայացրեք ձեր չաստծուն:

Վախթանգ Սիրադեղյանի էջից:

Հիմա էլ շրջանառության մեջ է դրվել հակառուսականության երկու թեզ՝ 1-ինը 19-րդ դարի ռուսական՝ Հայաստանն առանց հայերի թեզն…

Опубликовано Վախթանգ Սիրադեղյան Вторник, 1 декабря 2020 г.



Նման նյութեր