Խորհրդարանի որոշմամբ դեկտեմբերի 2-ին Նոր Զելանդիայում արտակարգ դրություն Է հայտարարվել կլիմայի փոփոխության պատճառով: Այդ մասին հաղորդել Է The Guardian բրիտանական թերթը:
Համապատասխան նախաձեռնության մեջ, որը պաշտպանել են խորհրդարանականները, ասվում Է «փոփոխվող եւ չափազանց անբարենպաստ եղանակի՝ հեղեղումների, համաշխարհային օվկիանոսի մակարդակի բարձրացման եւ բնական հրդեհների ավերիչ ազդեցության մասին Նոր Զելանդիայի եւ նորզելանդացիների բարեկեցության վրա, արդյունաբերության հիմնական տեսակների, ջրային ռեսուրսներից օգտվելու հնարավորության եւ հանրային առողջապահության վրա»:
Այսպիսով, Նոր Զելանդիան միացել Է այն 32 երկրներին, որոնք պաշտոնապես ճանաչել են ճգնաժամի առկայությունը կլիմայի ոլորտում, ինչպես նաեւ արտակարգ դրություն են հայտարարել իրենց մոտ, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը: