Ալեք Բոլդուինը երեխային «օգտագործում» է որպես ծանրաձող
Advertisement 1000 x 90

Ալեք Բոլդուինը երեխային «օգտագործում» է որպես ծանրաձող

Հիլարիա Բոլդուինը՝ դերասան Ալեք Բոլդուինի կինը, օրերս իր միկրոբլոգում զվարճալի հոլովակ է հրապարակել, որում Ալեք Բոլդուինը մի քանի անգամ ձիգ ձեռքերով վեր է բարձրացնում իր 14-ամսական որդուն՝ Ռաֆայելին:

Պարզվում է՝ այդ վարժությունը Ալեքին նրա կինն է սովորեցրել: Նա ավելի վաղ հրապարակել էր իր լուսանկարը նույն վարժությունը կատարելիս: Հիլարիան նշել է, որ այդպես ինքը պահպանում է լավ կազմվածքը, երբ մարզասրահ այցելելու ժամանակ չի լինում:

Հետաքրքիր է՝ եթե դերասանի կինը այնքան էլ չի լարվել որդուն բարձրացնել-իջեցնելով, ապա Ալեքը այդ վարժությունից հետո քրտնել է: