Վրաստանի ներքին գործերի նախարարության աշխատակիցները ձերբակալել են Ռուսաստանի 41-ամյա քաղաքացու, որի մոտ խուզարկության ժամանակ հայտնաբերել են 7 կիլոգրամ հերոին՝ շուրջ 2 միլիոն լարի (ավելի քան 600 հազար դոլար) ընդհանուր արժողությամբ: Դետեմբերի 3-ին այդ մասին հայտնել Է գերատեսչության մամուլի ծառայությունը:
«Առանձնապես խոշխոր չափով թմրամիջոց ապօրինի ձեռք բերելու եւ պահելու մեղադրանքով ձերբակալված Է ՌԴ-ի քաղաքացի Ա.Ա.-ն՝ ծնված 1979 թվականին: (…) Ձեռնածանորցը խուզարկելիս ոստիկանությունն առգրավել Է 7 կիլգրամ հերոին: Առգրավված թմրամիջոցի արժեքը սեւ շուկայում կազմում Է շուրջ 2 միլիոն լարի»,- ասված Է հաղորդագրության մեջ: Ռուսաստանցուն ձերբակալել են Լագոդեխ – Բակուրցիխե – Թբիլիսի ավտոմայրուղում՝ Արեւելյան Վրաստանում: Նա գնում Էր ավտոմոբիլով եւ ոստիկանության կողմից կանգնեցվել Է ստուգման համար: ՌԴ-ի քաղաքացուն սպառնում Է ութից մինչեւ 20 տարի ժամեկտով բանտարկություն կամ անժամկետ ազատազրկում, հաղորդել Է ՏԱՍՍ-ը: