Թավջութակահար Սևակ Ավանեսյանը, որի՝ Շուշիի հրթիռակոծված Սուրբ Ամենափրկիչ Ղազանչեցոց եկեղեցում «Կռունկ» ստեղծագործության կատարումը լայն տարածում էր գտել համացանցում, արցախցի ստեղծագործողներին աջակցելու համար դրամահավաք է (Financial Aid for Artists of Artsakh impacted & displaced by the war) նախաձեռնել:
Երաժիշտն իր հետևորդներին խնդրել է օգնել այդ հարցում: «Անձամբ հանդիպել եմ բազմաթիվ արցախցի էմիգրանտների, որոնք այլևս տուն չունեն, ուր կարող են վերադառնալ: Համագործակցելով ՀԲԸՄ և մի քանի հրաշալի մարդկանց հետ որոշել ենք հանդես գալ այն ստեղծագործողներին աջակցելու նախաձեռնությամբ, որոնք տուժել են պատերազմից»,-գրել է Ավանեսյանը:
Նա ընդգծել է, որ նվիրատվության գործընթացը բաց է և թափանցիկ, իսկ հանրության կողմից արված յուրաքանչյուր առաջարկ խրախուսվելու է:
Նվիրատվության մանրամասներին կարող եք ծանոթանալ այստեղ: