Թուրքիայում 5.1 մագնիտուդ ուժգնությամբ նոր երկրաշարժ է գրանցվել
Advertisement 1000 x 90

Թուրքիայում 5.1 մագնիտուդ ուժգնությամբ նոր երկրաշարժ է գրանցվել

Թուրքիայում գրանցվել է հերթական երկրաշարժը: Երկրաշարժը զգացվել է Սղերդ (թուրքերեն՝ Սիիրթ) նահանգի Կուրթալան քաղաքում դեկտեմբերի 3-ին՝ առավոտյան 08:45-ին:

Ըստ Կանդիլիի աստղադիտարանի երկրաշարժի հետազոտման ինստիտուտի կողմից արված հայտարարության՝ երկրաշարժն ունեցել է 5.1 մագնիտուդ ուժգնություն: Երկրաշարժի հիպոկենտրոնը եղել է ծովի մակերևույթից 2.2 կմ խորության վրա և զգացվել է նաև Բաթման, Դիարբեքիր և Մարդին շրջաններում:

Երկրաշարժի հետևանքով զոհերի կամ վիրավորների մասին դեռևս որևէ հայտարարություն չի արվել:



Նման նյութեր