82 տարեկանում այսօր կյանքից հեռացել է ավիացիայի ոլորտի ամենահեղինակավոր մասնագետներից մեկը՝ Դմիտրի Աթբաշյանը։ Աթբաշյանի մահվան մասին հաղորդվում է նրա ֆեյսբուքյան էջում։
«Ազգային ավիացիոն միավորում» ՀԿ նախագահ Աթբաշյանը եղել է Խորհրդային Միության վաստակավոր օդաչու, ԽՍՀՄ Աշխատանքային կարմիր դրոշի կրկնակի շքանշանակիր, ՀՀ ԿԱ քաղավիացիայի գլխավոր վարչության ղեկավար, Հանրային խորհրդի օդային տրանսպորտի քաղաքականության հարցերի ենթահանձնաժողովի նախագահ, ԼՂՀ կառավարությանն առընթեր քաղավիացիայի վարչության պետ։ Լեռնային Ղարաբաղի Հանրապետությանը մատուցած ծառայությունների համար պարգևատրվել է «Երախտագիտություն» մեդալով: