Հայկական կողմի բանակցային ռազմավարության նոր ելակետեր են բանաձևվում․ Շահան Գանտահարյան
Advertisement 1000 x 90

Հայկական կողմի բանակցային ռազմավարության նոր ելակետեր են բանաձևվում․ Շահան Գանտահարյան

Բեյրութի «Ազդակ»  օրաթերթի գլխավոր խմբագիր Շահան Գանտահարյանը մեկնաբանել է Բելգիայի դաշնային խորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի որոշումը՝ Լեռնային Ղարաբաղի մասին։

«Արմենպրես»-ի հետ զրույցում Գանտահարյանն ընդգծեց, որ Բելգիայի դաշնային խորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի որոշման ամենից ուշագրավ կետը հաստատումն է Լեռնային Ղարաբաղից ադրբեջանական զորքերի դուրսբերման անհրաժեշտության։

«Սա կարող է լինել ուղենիշ՝  հայկական կողմի բանակցային նոր ռազմավարության մշակման։ Բելգիայի խորհրդարանական հանձնաժողովը կոչ է անում  նաեւ վերադառնալ  ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում կարգավիճակի շուրջ բանակցություններին՝  նշելով միջազգային այլ դերակատարների ներկայության անհրաժեշտությունը։   Բելգիական բանաձեւի այս նախագիծը ըստ էության լրացնում է  Ֆրանսիայի Սենատի որոշմանը Արցախի ճանաչման առումով»,- ասաց նա։

Գանտահարյանը հավելեց՝ ընկալելով Ֆրանսիայի կամ ընդհանրապես Եվրոպայի վերջին գործընթացներից դուրս մնալու իրողությունից բխած այս քայլերի քաղաքական տրամաբանությունը, այդուհանդերձ պետք է նկատել, որ երկու որոշումներում բանաձևվել են բանակցային ռազմավարության գերակա երկու ուղղություն՝ Արցախի (ԼՂԻՄ) տարածքային ամբողջականության վերականգնման  եւ այդ սահմաններով անկախության ճանաչման առաջադրանք։



Նման նյութեր