
«Փաստինֆո»-ի տեղեկություններով՝ այսօր գիշեր հայտնաբերվել է ԱԱԾ տնօրենի նախկին տեղակալ Ռոմիկ Հարությունյանի եղբոր՝ Ռոբերտ Հարությունյանի դին՝ հրազենային վնասվածքով։
Վերջինիս մահվան մասին ահազանգել է «Նկարիչների միության» շենքի անվտանգության աշխատակիցը, իսկ դիակը հայտնաբերվել է «Նկարիչների միության» շենքում գտնվող հյուրանոցում՝ գլխի շրջանում հրազենային վնասվածքով։
Նրա ձեռքին հայտնաբերվել է «GLOCK 19» MAY289 տիպի ատրճանակ։
Նշենք, որ Ռոմիկ Հարությունյանն ազատվել է աշխատանքից 2014 թվականի հունվարին։
Լուսանկարում՝ Ռ.Հարությունյանը։