Ճապոնիայում գրանցվել Է կորոնավիրուսից մինչեւ 20 տարեկան հիվանդի մահվան առաջին դեպքը երկրում: Այդ մասին հաղորդել Է «Կիոդո» գործակալությունը՝ վկայակոչելով առողջապահության նախարարությանը:
Ընդամենը Ճապոնիայում համավարակի ողջ ժամանակաշրջանում գրանցվել Է կորոնավիրուսով վարակման 156 հազար դեպք, 2274 մարդ մահացել Է: Ինտենսիվ թերապիայի հիվանդասենյակներում գտնվում Է 497 մարդ: