Երևանի Թբիլիսյան խճուղուց Դավթաշեն կամ Զովունի հասնելն այսուհետև ավելի արագ կլինի։ Երևանի քաղաքապետի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանը Facebook-ի իր էջում տեղեկացնում է, որ բարեկարգման աշխատանքների արդյունքում վարորդներն այսուհետև կարող են շրջանցել Կոմիտաս–Դավթաշեն հատվածի ծանրաբեռնված երթևեկությունը։
«Արաբկիր վարչական շրջանի աշխատանքային ծրագրով բարեկարգվել է շրջանցիկ թունելից դեպի Կոտայքի մարզ տանող հատվածը՝ ստեղծելով 10-15 րոպեում Թբիլիսյան խճուղուց Դավթաշեն կամ Զովունի հասնելու հնարավորություն»,- նշված է խոսնակի գրառման մեջ։
Նա հիշեցնում է, որ Թբիլիսյան խճուղուց դեպի Եղվարդի խճուղի տանող շրջանցիկ ճանապարհը 90-ական թվականներից ի վեր գտնվում էր անմխիթար վիճակում։
Գրառմանը կից Կարապետյանը բարեկարգման աշխատանքները ներկայացնող լուսանկարներ է հրապարակել։
Արաբկիր.
Թբիլիսյան խճուղուց դեպի Եղվարդի խճուղի տանող շրջանցիկ ճանապարհը 90-ական թվականներից ի վեր գտնվում էր անմխիթար…Опубликовано Hakob Karapetyan Пятница, 4 декабря 2020 г.