
Ռուսական և սիրիական օդային ուժերը մեծացրել են իրենց ներկայությունը Կենտրոնական Սիրիայի երկնքում` բազմաթիվ հարվածներ հասցնելով «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման՝ Համայում, Հոմսում և Ռաքքայում տեղակայված դիրքերին, հայտնել է www.almasdadnews.com-ը: Ըստ որոշ աղբյուրների՝ հարվածները ղեկավարել է ռուսական օդուժը, որը վերջին 72 ժամվա ընթացքում հասցրել է ավելի քան 30 հարված: