Լեռնային Ղարաբաղից հետո` Քաշմիր. Էրդողանը սիրիացի զինյալներին նոր հանձնարարության է պատրաստում. India Today
Advertisement 1000 x 90

Լեռնային Ղարաբաղից հետո` Քաշմիր. Էրդողանը սիրիացի զինյալներին նոր հանձնարարության է պատրաստում. India Today

Տեղեկություններ են ստացվել այն մասին, որ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն Արևելյան Սիրիայի իր զինյալներին ուղարկում է Հնդկաստանի և Պակիստանի միջև վիճելի տարածք համարվող Քաշմիր: Այս մասին գրում է India Today պարբերականը` հղում տալով հույն լրագրող Անդրեաս Մունցուրալիասի «Էրդողանը վարձկաններին ուղարկում է Քաշմիր» զեկույցին, որում հույն լրագրողը շարադրել է Թուրքիայի նախագահի ծրագրերը:

Զեկույցի համաձայն՝ սա Անկարայի փորձի մի մասն է, որն ուղղված է Հարավային Ասիայի մահմեդականների վրա ազդեցության տարածմանը, ինչն էլ նպատակ ունի ձեռնոց նետել Սաուդյան Արաբիայի աճող ազդեցությանն իսլամական աշխարհում:

Պակիստանը ծրագրի երկրորդ երկիրն էր, քանի որ Անկարան և Իսլամաբադը պատրաստվում են Պակիստանի պաշտպանության նախարարության ցամաքային ստորաբաժանումների և օդանավերի մշտական ներկայությունն ապահովել թուրքական «Միջերկրական ծովի վահան» գործողության ընթացքում, որով Էրդողանը հույս ունի խլել հունական հողերը:

Նշվում է, որ Սիրիայի զինյալների «Սուլեյման շահ» անվամբ բրիգադի հրամանատար Աբու Էմսան իր զինյալներին տեղեկացրել է, որ Էրդողանը ցանկանում է ամրապնդել Քաշմիրը:

Էմսան նշել է, որ թուրք սպաներն այլ բրիգադներից նույնպես առանձնացնելու են այն զինյալներին, որոնք ցանկանում են գնալ Քաշմիր:
Նա տեղեկացրել է, որ բրիգադներից առանձնացող և Քաշմիր մեկնող զինյալները կստանան 2000 ԱՄՆ դոլար աշխատավարձ, նա նշել է նաև, որ Քաշմիրը Լեռնային Ղարաբաղի պես լեռնային վայր է:

Միևնույն ժամանակ, Նյու Դելիում Թուրքիայի դեսպան Շաքիր Օզքան Թորունլարը հայտարարել է, որ «այս հաղորդագրություններն անհիմն են և կեղծ»:

tert.am



Նման նյութեր