Levi’s ամերիկյան ընկերությունը տեսանյութ է նկարահանել 100-ամյա ջինսերի մասին:
Անցալ դարում թողարկված մի զույգ աշխատանքային շալվար են գտել Նևադայի նահանգում հանքագործների ավանի մերձակայքում: Մակնիշի ներկայացուցիչները դրանք անվանել են New Nevada: Ջինսերը մաքրել են փոշուց, ինչից հետո պարզվել է, որ դրանց վրա պահպանվել են բոլոր դուրգամներն ու կարերը:
Levi’s-ը (Levi Strauss & Co.) ձեռնարկատեր Լիվա Սթրոսի կողմից հիմնվել է 1853 թվականին Սան Ֆրանցիսկոյում: Ընկերությունն առաջինն է արտոնագրել մետաղե դուրգամները հագուստի վրա (1873 թվականին):