Հայաստանում ստեղծվելու է տեղեկատվական տեխնոլոգիաների առցանց ակադեմիա. ստորագրվել է փոխըմբռնման հուշագիր
Advertisement 1000 x 90

Հայաստանում ստեղծվելու է տեղեկատվական տեխնոլոգիաների առցանց ակադեմիա. ստորագրվել է փոխըմբռնման հուշագիր

ՀՀ կրթության և գիտության նախարարության Ինֆորմատիկայի պետական քոլեջում դեկտեմբերի 14-ին ստորագրվեց փոխըմբռնման եռակողմ հուշագիր ՀՀ ԿԳՆ «Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոնի», «Սոֆթլայն Ինթերնեյշնլ» ընկերության և ՀՀ ԿԳՆ «Ինֆորմատիկայի պետական քոլեջի» միջև: Կրթության ոլորտում իրականացվող բարեփոխումների համատեքստում սույն հուշագրի ստորագրումը հիմք է հանդիսանալու Հայաստանի Հանրապետության ուսումնական հաստատություններում տեղեկատվական և հաղորդակցական տեխնոլոգիաների (ՏՀՏ) ոլորտի մասնագիտությունների ուսուցման  որակի բարձրացման, «Սոֆթլայն Ինթերնեյշնլ» ընկերության հետ համատեղ նոր կրթական ծրագրերի մշակման ու իրականացման համար:

Համատեղ ծրագրերի շրջանակում նախատեսվում է նաև «Ինֆորմատիկայի պետական քոլեջի» կողմից  Տեղեկատվական Տեխնոլոգիաների առցանց Ակադեմիայի հիմնում, որը կարող է խթանել համակարգչային գիտելիքների և հմտությունների զարգացմանը և ժամանակակից  աշխատաշուկայի ձևավորմանը: