Ռենուարի կտավը Christie’s աճուրդում վաճառվել է 1,8 միլիոն դոլարով
Advertisement 1000 x 90

Ռենուարի կտավը Christie’s աճուրդում վաճառվել է 1,8 միլիոն դոլարով

Պիեռ Օգյուստ Ռենուարի (1841-1919) «Փոքրիկ նկարիչը» կտավը Christie’s աճուրդում վաճառվել է 1,18 մլն դոլարով՝ նախնական գնահատումից գրեթե կրկնակի անգամ բարձր: Այս մասին ասվում է աճուրդի կայքում։

1907 թվականին գրված կտավի վրա պատկերված է Ռենուարի կրտսեր որդին՝ Կլոդը, որը նստած է մոլբերտի առջեւ։ Ինչպես նշել են աճուրդային տան փորձագետները, երրորդ որդու ծնունդը ուրախալի իրադարձություն էր նկարչի համար, որն այդ պահին 60 տարեկան էր, եւ նա «երկար ժամեր էր ծախսում նրա կերպարը կտավին հանձնելու համար»:

Պաբլո Պիկասոյի (1881-1973) «Ծխախոտով տղամարդը» աշխատանքը, որը թվագրված է 1964 թվականի մայիս ամսին, վաճառվել է 1,014 մլն դոլարով:

Christie’s-ի մամուլի ծառայությունից հայտնել են, որ 20-րդ դարի սկզբի եւ վերջին նկարիչների եւ քանդակագործների աշխատանքներն աճուրդում վաճառվել են 10,1 մլն դոլար ընդհանուր արժողությամբ:

style.news.am