
Կապանի համայնքի ղեկավար Գեւորգ Փարսյանն ու համայնքի ավագանու 15 անդամներից 13-ը հայտարարություն են տարածել՝ պահանջելով Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը։ Կապանի ավագանու անդամ Մանաս Կարապետյանը նշեց, որ հրաժարականի պահանջը ինքնանպատակ չէ, այլ պահի հրամայականն է։ «Նիկոլ Փաշինյանը հարցականի տակ է դրել Հայաստանի տարածքային անվտանգությունը։ Իրավասությունից չբխող գործառույթ է արել՝ համաձայնագիր կնքելով, Սյունիքից տարածք հատկացնելով թշնամուն՝ ճանապարհի անվան տակ։ Խախտել է սահմանադրական կարգը։ Ձախողել է տնտեսությունը»,-մեզ հետ զրույցում ասաց Մանաս Կարապետյանը։ Ավագանու անդամը հույս ունի, որ մարզի այլ համայնքների ղեկավարներ եւ ավագանու անդամներ կմիանան հայտարարությանը։