
«Հայրենիքի փրկության շարժում»-ը մինչև դեկտեմբերի 8-ը ժամանակ տվեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին` հրաժարական ներկայացնելու համար: Այս մասին կառավարական ամառանոցի մոտ տեղի ունեցած հավաքի ընթացքում ասաց ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը:
«Մենք մինչև երեքշաբթի, ժամը 12-ը ժամանակ ենք տալիս, որպեսզի Նիկոլ Փաշինյանն իր քաղաքական թիմի ու խորհրդատուների հետ վերջնական քննարկի, որոշում ընդունի ու հեռանա»,- ասաց Սաղաթելյանը:
Իշխան Սաղաթելյանը նշեց, որ եթե մինչ այդ ժամկետը Փաշինյանը չհեռանա, ամբողջ Հայաստանով մեկ դիմելու են անհնազանդության բողոքի ակցիաների: