Մեր հասարակության մեջ ամենատարածված արտահայտությունն այն է, որ չկա մեկը, որ տեր կանգնի մեզ:
Բայց մեզ տիրություն անող պետք չէ: Փաստն այն է, որ մեր բնակչության մի ստվար զանգված ընտրություններն ընկալում է ոչ թե որպես իշխանություն ձևավորելու մեխանիզմ, այլ իբրև մեկ օրվա գումար աշխատելու կամ վաղը պաշտոն ստանալու հնարավորություն:
Հետո մատն ուղղում ենք վերև` մեղավորին գտնելու և պատասխանատվությունը մեր վրայից նետելու համար: Սա մշակութային կրթության իսպառ բացակայության հետևանքն է: Հաղորդաշարի մեր այսօրվա հյուրը Երևանի Հ. Թումանյանի անվան տիկնիկային թատրոնի գեղարվեստական ղեկավար Ռուբեն Բաբայանն է: