Լիբանանահայ հայտնի լրագրող Փոլա Յագուպյանը Լիբանանի նոր կառավարության մաս է կազմելու: Այս մասին «Հայ Ձայնը» տեղեկանում է «Ալ Տիար» պարբերականից: Ըստ աղբյուրի, 30 անդամից կազմված կառավարության կազմում Փոլա Յագուպյանը կդառնա նախարար և կներկայացնի վարչապետ Սաատ Հարիրիի բլլոկը:
Նշենք, որ Յագուպյանը լրագրողական դաշտում մեծ փորձ ունի և նա երկար ժամանակով աշխատակցել է CNN-ին: Իսկ նախորդ տասը տարիներին վարել է Հարիրիի հովանավորած Future հեռուստակայանով սփռվող Interviews քաղաքական հաղորդումը:
Յագուպյանի՝ նախարար նշանակվելու դեպքում, նա դառնում է առաջին կին նախարարը լիբանանյան կառավարությունում:
Յագուպյանը հայերենի հետ միասին լավ տիրապետում է արաբերենին, անգլերենին ու ֆրանսերենին: