Հովհաննես Ազոյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Այն, որ Վազգեն Մանուկյանն իր հույսը դրել է գազազած ժողովրդի վրա ու Վարչապետին էլ մինչև երեքշաբթի 12:00 ժամանակ տվել, կարծում եմ այդ հարցը իրավապահ մարմինների ուսումնասիրության տիրույթում է։ Բայց այ մեզ՝ ընտրողներիս, պետք է հետաքրքրի մեկ հարց։
– Այդ գազազած ժողովրդից, ովքե՞ր են լինելու անցումային կառավարության Ձեր նախարարները։ Ձեզ մինչև ժամը 12:00 ժամանակ»։