Մոսկվայից Նյու Յորք ինքնաթիռի ուղեւորները տարհանվել են ականապատման մասին հաղորդագրության պատճառով
Advertisement 1000 x 90

Մոսկվայից Նյու Յորք ինքնաթիռի ուղեւորները տարհանվել են ականապատման մասին հաղորդագրության պատճառով

«Աերոֆլոտ»-ի ինքնաթիռի ուղեւորները վայրԷջք են կատարել Ջոն Քենեդիի անվան օդանավակայանում: Այդ մասին հաղորդել Է FoxNews հեռուստաալիքը: Նյու Յորքի եւ Նյու Ջերսիի օդանավակայանի վարչության տվյալների համաձայն, տարհանման պատճառը դարձել Է ինքնաթիռում պայթյունի սպառնալիքի մասին ստացված տեղեկատվությունը:

ԱՄՆ-ում Ռուսաստանի դեսպանությունը հաղորդել Է, որ ուշադիր հետեւում Է Մոսկվայից Նյու Յորք ժամանող «Աերոֆլոտ» ավիաընկերության ինքնաթիռի հետ կապված իրադրության զարգացմանը: Անհրաժեշտության դեպքում այնտեղ պատրաստակամություն են հայտնել հյուպատոսական օգնություն ցուցաբերել Ռուսաստանի քաղաքացիներին:

Ավելի ուշ Ջոն Քենեդիի անվան օդանավակայանն իր Twitter-ում հաղորդել Է, որ ինքը «լիովին բաց Է, եւ չվերթներն իրականացվում են առանց ուշացումների»: Նաեւ նշվում Է, որ բոլոր «վթարային միջոցառումներն» ավարտվել են:

Ավելի վաղ մի շարք ԶԼՄ-ներ հաղորդել են այն մասին, որ ուղեւորներին, որոնք «Աերոֆլոտ»-ի չվերթով ժամանել Էին Մոսկվայից, հսկում Է տրանսպորտային ոստիկանությունը:



Նման նյութեր