Հայաստանում դեկտեմբերի 7-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 142344 դեպք, որոնցից 117649-ն` առողջացած:
Այս մասին նշված է ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի կայքում:
Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 21756 բուժառու: Վերջին 24 ժամում արվել է 1349 թեստավորում, իսկ ընդհանուր առմամբ` 530225 թեստավորում: Այսպիսով` կա կորոնավիրուսային հիվանդությամբ հաստատված 407 նոր դեպք (պայմանավորված շաբաթ-կիրակի օրերի քիչ թեստավորմամբ) և 853 առողջացած։
Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսային հիվանդությունից արձանագրվել է մահվան 2344 (ավելացել է ևս 18-ով) դեպք: Արձանագրվել է նաև մահվան 7 դեպք, երբ բուժառուների մոտ հաստատվել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով։ Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 595 է: