
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ժամանել է Գյումրի եւ մասնակցում է Սուրբ Ամենափրկիչ եկեղեցու մոտ 1988թ.-ի ավերիչ երկրաշարժի անմեղ զոհերի հուշարձանին ծաղկեպսակ դնելու արարողությանը:
Ի տարբերություն նախորդ տարիների` այս անգամ Գյումրիում անվտանգության խիստ միջոցառումներ են ձեռնարկվել, փակ են քաղաքի կենտրոնական մի շարք փողոցներ:
Արարողությանը մասնակցում են նաեւ տեղական եւ մարզային իշխանությունների ներկայացուցիչները:
Նիկոլ Փաշինյանը հրաժարվեց պատասխանել լրագրողների հարցերին:
Մինչ այդ Գյումրիի Ս. Յոթվերք եկեղեցում մատուցվել է պատարագ: