
«Երևանյան հեռանկարներ» միջազգային երաժշտական փառատոնը բազմիզս արձագանքել է հասարակական և քաղաքացիական մարտահրավերներին՝ կարևորելով բարձրագույն մշակույթի դերն ու ներուժը վերականգնման գործում:
Դեկտեմբերի 8-15-ը փառատոնի Բյուրական արվեստի ակադեմիայում տեղի կունենան համերգներ, որոնց հիմնական ունկնդիրներն են լինելու Հայաստանում հյուրընկալված արցախցիները: Նրանց համար ելույթ կունենան Հայաստանի նոր անունների տաղանդաշատ սաները, որոնց անզուգական կատարումներն անշուշտ խթան կհանդիսանան իրենց հասակակիցների մոտ երաժշտական մշակույթի հանդեպ հատուկ սեր ձևավորելու և կրթելու գործում: Համերգից առաջ նախատեսվում է այց Բյուրականի աստղադիտարան և Սուրբ Հովհաննես եկեղեցի: