Չինաստանի կառավարությունը մտադիր Է տեսանելի ապագայում հայտարարել կոշտ հակամիջոցների մասին ի պատասխան ԱՄՆ-ի իշխանությունների կողմից 14 չինացի խորհրդարանականների նկատմամբ սահմանված պատժամիջոցների: Դեկտեմբերի 8-ին կայացած ճեպազրույցում այդ մասին հայտարարել Է ՉԺՀ-ի արտգործնախարարության պաշտոնական ներկայացուցիչ Հուա Չունինը:
«Չինաստանն ԱՄՆ-ին կոչ Է անում անհապաղ չեղյալ հայտարարելու իր սխալ որոշումը, դադարեցնելու միջամտությունը ՉԺՀ-ի ներքին գործերին եւ վերջ տալու վտանգավոր եւ սխալ ուղիով շարժվելուն: Ինչ վերաբերում Է ամերիկյան կողմի մյուս գործողություններին, ապա Չինաստանը կընդունի վճռական հակամիջոցներ եւ հաստատակամորեն կպաշտպանի իր ինքնիշխանությունը, անվտագությունը եւ զարգացման շահերը»,- նշել Է նա:
Պլանավորվող պատժամիջոցների բնույթը պարզաբանելու՝ լրագրողների խնդրանքին դիվանագետը պատասխանել Է, որ դրանք շուտով կհրապարակվեն: «Ինչ վերաբերում Է մանրամասներին, ապա բոլորին խդրում եմ փոքր-ինչ սպասել: Մենք այդ մասին կհայտարարենք հարկ եղած ժամանակ»,- հայտնել Է նա, հաղորդել Է ՏԱՍՍ-ը: