Դերասանուհի Գվինեթ Փելթրոուն նշանադրվել է իր սիրելիի՝ պրոդյուսեր Բրեդ Ֆելչակի հետ։ Զույգը հանդիպում էր մոտ 1 տարի և արդեն որոշել է օրինականացնել հարաբերությունները։
Գվինեթն արդեն նշանադրության մատանիով ներկա է գտնվել Ջեյ Զիի ծննդյանը, որն ուղղակի անհնար էր չնկատել։ Ինչպես նաև՝ հյուրերը լսել են, որ Գվինեթը Բրեդին ներկայացրել է որպես իր փեսացու։ Սակայն առաջիկա հարսանիքի մասին դերասանուհին ոչինչ չի ասել։
Փելթրոուն սկսեց հանդիպել Բրեդ Ֆելչակի հետ երաժիշտ Քրիս Մարտինից բաժանվելուց հետո։ Նախկին ամուսիններն ունեն 2 երեխա՝ 10-ամյա որդի ու 12-ամյա դուստր։