«Ոսկե գլոբուսի» քվեարկության մասնակիցները վերադարձրել են Թոմ Ֆորդի օծանելիքը
Advertisement 1000 x 90

«Ոսկե գլոբուսի» քվեարկության մասնակիցները վերադարձրել են Թոմ Ֆորդի օծանելիքը

Արտասահմանյան մամուլի հոլիվուդյան ասոցիացիայի (HFPA) անդամներին հրամայվել է վերադարձնել Թոմ Ֆորդի թանկարժեք օծանելիքն այն բանից հետո, երբ դիզայների «Nocturnal Animals» ֆիլմը  առաջադրվել է Ոսկե գլոբուսի 3 անվանակարգերում։ HFPA-ի կանոնների համաձայն, չի թույլատրվում ընդունել 90 դոլարից ավելի թանկարժեք նվեր, քանի որ հակառակ դեպքում այն կարող է ազդել քվեարկության արդյունքների վրա։ Ասոցիացիայի անդամներին նվիրվել էր Ֆորդի թանկարժեք 2 օծանելիքներ ու HFPA-ն որոշել է, որ այն շատ թանկարժեք նվեր է ու պատվիրվել է վերադարձնել օծանելիքներից մեկը։ Ասոցիացիայի նախագահ Լորենցո Սորիան նշել է, որ սա եղել է միակ ակնհայտ խախտումն այս սեզոնում։