«Սույն սուբյեկտը տեղեկացված չէ՞, որ բաքվի բռնապետը հատուկ հրաման է իջեցրել, որ ոչ մի վիրավոր գերի չվերցնեն, տեղում բոլորին գնդակահարեն»․ Կարեն Հովհաննիսյանը՝ Մարիա Կարապետյանի մասին
Advertisement 1000 x 90

«Սույն սուբյեկտը տեղեկացված չէ՞, որ բաքվի բռնապետը հատուկ հրաման է իջեցրել, որ ոչ մի վիրավոր գերի չվերցնեն, տեղում բոլորին գնդակահարեն»․ Կարեն Հովհաննիսյանը՝ Մարիա Կարապետյանի մասին

Փորձագետ Կարեն Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում երեկ գրել է․ «Ինձ կներեք, բայց պետք է ասեմ այս դաժանության մասին, քանի որ իշխող կուսակցություն պատգամավոր, թրքասեր Մարիա Կարապետյանն այսօր հայտարարել է, որ բաքվում Հայ ռազմագերիներին լավ են վերաբերվում։ Սույն սուբյեկտը արդյո՞ք տեղեկացված չէ, որ բաքվի բռնապետը հատուկ հրաման է իջեցրել, որ ոչ մի վիրավոր գերի չվերցնեն, տեղում բոլորին գնդակահարեն, արդյոք սույն սուբեյկտը տեղյա՞կ է, որ Հայ ռազմագերիների խոշտագումները միտումնավոր տեսանկարահանվում և հրապարակվում էր, որպեսզի վախ ներարակեն Հայ ազգի մեջ։ Վերջապես սույն սուբյեկտն այդ ինչպե՞ս է վստահ, որ Հայ ռազմագերիներին լավ են վերաբերվում։ Գաղտնի ա՞յց է կատարել թուրքին նվիրած հողերով, թե՞ ադրբեջանական իր հավաստի և վստահելի աղբյուրներն են ասել․․․ Անհայրենիք․․․»։



Նման նյութեր