Ռաֆայել Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Ադրբեջանի հեռուստատեսությունով արդեն խոսում են նրա մասին, որ մի տոպրակի մեջ էլ հայերը կդնեն Զանգեզուրը և կփոխանցեն Ադրբեջանին: Ես մի բան չեմ հասկանում: Դուք մտածում եք, որ մենք երբ գոռում, ճվում ենք’ մարդիկ զարթնեք, Սյունիքն էլ ա վտանգված, դրանք մեր ֆանտազիաներն են, ուռճացնում ենք, որովհետև չար ենք․.. Անպայման պիտի ձեզ բաց տեքստով ասի՝ Զանգեզուրը Ադրբեջան է և վերջ, որ դուք հավատա՞ք։ Երևանում ապրողներին էլ կարող եմ տխրեցնել:
Մի մտածեք, որ Սյունիքով կավարտվի:
Մյուսը լինելու է Արևմտյան Ադրբեջանի մայրաքաղաք Իրեվանը:
Հ.Գ. Մի բան էլ ասեմ, որ հստակ ֆիքսեք: Մինչև հիմա, ադրբեջանցիք ինչ ասել, արել են: Դա Արծրուն Հովհաննիսյանի ստերը չեն, որ կասկածեք: Մեր պետությունը կործանման եզրին ա: Խելքի եկեք»: