Համացանցում տեսանյութեր են տարածվում Երևանի տարբեր հատվածներում ոստիկանական մեծաքանակ ուժերի կենտրոնացման մասին։ ՀՀ ոստիկանապետ Վահե Ղազարյանի հրամանով մեծաքանակ ոստիկանական ուժեր են բերվել նաև մարզերից՝ Նիկոլ Փաշինյանին ժողովրդից պաշտպանելու համար։
Ոստիկանական հսկայական ուժեր են կենտրոնացվել ԱԺ շենքի հարակից փողոցներում: Այս պահին Դեմիրճյան փողոցում կենտրոնացած ոստիկանները հիմնականում խոսում են տարբեր բարբառներով:
Հիշեցնենք, որ Փաշինյանը և իր թիմը ժամանակին հայտարարել էին, որ քաղաքականության մեջ և պետական կառավարման համակարգում անթույլատրելի է առաջնորդվել տեղային-կլանային մտածողությամբ, ընկեր-բարեկամական կապերով: Սակայն ոստիկանապետ Վահե Ղազարյանը
ոստիկանապետ Վահե Ղազարյանը մինչև թավշյա հեղափոխությունը մարզային նշանակության պաշտոններ է զբաղեցրել Տավուշում՝ Իջևանում և Դիլիջանում: Հեղափոխությունից անմիջապես հետո նա նշանակվեց ոստիկանության Տավուշի մարզային վարչության պետ, մեկ տարի անց՝ Հայաստանի ոստիկանության զորքերի հրամանատար և ոստիկանության պետի տեղակալ: Այս տարվա հունիսին Վահե Ղազարյանը Նիկոլ Փաշինյանի որոշմամբ նշանակվեց ՀՀ ոստիկանապետ՝ այդ պաշտոնում փոխարինելով Արման Սարգսյանին։
Վահե Ղազարյանը տավուշցի է, Նիկոլ Փաշինյանի մանկության ընկերը։