Արքայազն Հարրին Սուրբ Ծնունդը կդիմավորի ըստ Մեգան Մարքլի՝ թագավորական ընտանիքից հեռու
Advertisement 1000 x 90

Արքայազն Հարրին Սուրբ Ծնունդը կդիմավորի ըստ Մեգան Մարքլի՝ թագավորական ընտանիքից հեռու

Թագավորական կենսագիր Փենի Ջունորը լրագրողներին պատմել է, թե ինչպես են պատրաստվում Սուրբ Ծնունդը նշել Եղիսաբեթ Երկրորդ թագուհին եւ նրա թոռը՝ արքայազն Հարրին: Այս մասին հայտնում է Daily Express պարբերականը։

«Ես վստահ եմ, որ թագուհին շատ տխուր կլինի, որ չի տեսնելու ոչ Հարիին, ոչ Մեգանին, ոչ իր կրտսեր ծոռանը», — նշել է Ջունորը: Արքայազն Հարրին, նրա կինը՝ Մեգան Մարքլը եւ նրանց որդին՝ Արչին, չեն կարողանա անձամբ հանդիպել նրա հետ, քանի որ տոնը կդիմավորեն ԱՄՆ-ում:

Փորձագետը կարծում է, որ Հարրին Սուրբ Ծնունդը կնշի այն ավանդույթներին համապատասխան, որոնք մանկուց պահպանել է իր կինը: «Բայց ես վստահ եմ, որ ինչ-որ պահի նրանք Zoom-ով կզանգահարեն թագավորական ընտանիքին», – ենթադրել է Ջունորը:

Արքայազնի համար առանց ընտանիքի առաջին Սուրբ Ծնունդը նույնպես հեշտ չի լինի։ «Հարրին լավ հարաբերություններ ունի զարմիկների հետ, – պնդում է Ջունորը։  – Ես ենթադրում եմ, որ նա կարոտում է նրանց։ Եվ, իհարկե, նա կկարոտի տատիկի հետ ժամանակ անցկացնելու հնարավորությունը, որին նա պաշտում է»։

Ապրիլի 1-ից արքայազն Հարրին եւ Մեգան Մարքլը դադարել են կատարել բրիտանական թագավորական ընտանիքի անդամների պարտականությունները: ԱՄՆ տեղափոխվելու, աշխատելու եւ ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվելու իրավունք ստանալու համար նրանք ստիպված են եղել հրաժարվել «Ձերդ գերազանցություն» դիմելաձեւից, պետական ֆինանսավորումից եւ Sussex Royal ապրանքանիշից։ Սեպտեմբերին Հարրին եւ Մեգանը պայմանագիր են կնքել Netflix վիդեոծառայության հետ, վերադարձրել են 2,4 միլիոն ֆունտ ստեռլինգ, որոնք ծախսվել են իրենց բրիտանական նստավայրի վերանորոգման համար, եւ թագավորական ընտանիքից ֆինանսական անկախություն են ձեռք բերել:

style.news.am



Նման նյութեր