«Ազգային Ժողովի աշխատակազմը պետք է բացատրություն տա այս պռավալի համար»․ Դանիել Իոաննիսյան
Advertisement 1000 x 90

«Ազգային Ժողովի աշխատակազմը պետք է բացատրություն տա այս պռավալի համար»․ Դանիել Իոաննիսյան

Դանիել Իոաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Գագիկ Ծառուկյանի` բիզնեսով զբաղվելու հիմքով ԱԺ խորհրդի` Սահմանադրական Դատարան ուղարկված դիմումի տապալման մեղքն ամբողջությամբ ԱԺ աշխատակազմինն է։ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի լրջագույն բացահայտումը պրավալ է գնում միայն այն պատճառով, որ Ազգային Ժողովի աշխատակազմում նոյեմբերի 9-ին ԱԺ խորհրդի նիստ (օրակարգում Ծառուկյանի մանդատի հարցով) հրավիրելու որոշումը կորցրել կամ չեն ունեցել։

Թեև այդ նիստը հրավիրվել է, սակայն հրավիրելու մասին որոշման/արձանագրության բացակայությունը ՍԴ-ին հիմք տվեց վարույթ չընդունել հարցի քննարկումը։

Ազգային Ժողովի աշխատակազմը պետք է բացատրություն տա այս պռավալի համար, քանի որ դրա արդյունքում ՍԴ-ն չքննարկեց Ծառուկյանին` բիզնեսով զբաղվելու հիմքով մանդատից զրկելու լրջագույն հարցը։ Կարծում եմ, որ դեպքի հետ կապված պետք է նաև քրեական հետապնդում սկսվի` Քրեական օրենսգրքի Պաշտոնեական անփութության (315-րդ) հոդվածով»։

 



Նման նյութեր