Նամակ ՀՀ վարչապետՆիկոլ Փաշինյանին
Հարգելի պարոն վարչապետ, ձեզ է գրում ՄՈԲ զինծառայող Ա. Մարկոսյանը: Ինձ հոկտեմբերի 1-ին զորակոչել են բանակ և ես մինչև հիմա ծառայում N զորամասում: Եթե ասեմ, որ ծառայում եմ սուտ կլինի, քանի որ ավելի շուտ ժամանակ ենք սպանում:
Շատ չեմ ուզում խորանամ ծառայության վերաբերյալ, բայց ինձ մեկ հարց է հուզում: Երբ եք զորացրելո՞ւ ՄՈԲ-ը: Մենք էլ ընտանիքներ ունեք, երեխաներ, ծնողներ, որոնց կարոտել ենք ու ուզում ենք տեսնել: Հետո, ես ամասական աշխատել եմ 250 հազար դրամ, իսկ հիմա ինձ իմ ընտանիքը պահելու համար պետությունը տալիս 120 հազար դրամ: Կասեք որումնա արդարությունը: Կրկնում եմ ունեմ երեխաներ, հիվանդ ծնող, որոնց մասին ես պետքա հոգամ, քանի որ Կառավարությունը իր կողմից ոչինչ չի անում:
Դուք ունեք ընտանիք, որին ամեն օր տեսնում եք, ունեք կին որին նույնպես տեսնում եք: Մենք էլ ուզում ենք մեր ընտանիքներին տեսնել: