SpaceX ընկերության Starship ապարատի նախատիպի պայթյունը Տեխասում անցկացված փորձաթռիչքից հետո հայտնվել Է տեսանյութում:
Կադրերում երեւում Է, թե ինչպես Է տիեզերանավը բարձրանում, պտտվում հորիզոնական դիրքով, բայց հետո վերադառնում ելման դիրք եւ իջնում Երկրի վրա:
ՎայրԷջքի հրապարակի մակերեւույթի հետ շփվելիս հայտնվում Է կրակ եւ պայթյուն լսվում: SpaceX-ի ղեկավար Իլոն Մասքը հաջող Է որակել նախատիպի փորձարկումը, չնայած վայրԷջքի ժամանակ տեղի ունեցած միջադեպին:
Փորձարկումների ժամանակ ապարատը պետք Է բարձրանար 15 կիլոմետր:
Փորձարկումները բազմաթիվ անգամ հետաձգել են: Ներկայիս մեկնարկը դարձել Է տիեզերանավի օդ բարձրանալու առաջին փորձը՝ քթամասային շրջահոսիչով եւ առջեւի ու հետեւի ստաբիլիզատորներով ամբողջությամբ հավաքված կորպուսով: Բացի այդ, դա առաջին թռիչքն Էր երեք Raptor շարժիչներով: Վերջնական տարբերակում դրանք պետք Է վեցը դառնան, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին: