Երեւանի պետական բժշկական համալսարանից հայտնում են.
«Խորը ցավով տեղեկացանք, որ 80 տարեկան հասակում կյանքից հեռացել է ԵՊԲՀ ախտաբանական անատոմիայի և կլինիկական մորֆոլոգիայի ամբիոնի վարիչ Նելլի Խոստիկյանը:
1965 թվականից երկար տարիների փորձ ունեցող մասնագետն աշխատում էր Ախտաբանական անատոմիայի և կլինիկական մորֆոլոգիայի ամբիոնում:
2006 թվականից մինչ այժմ ղեկավարել է ամբիոնը: Պրոֆեսորը հեղինակ է մի շարք ուսումնամեթոդական ձեռնարկների: ԱՄՆ կենսագրական ինստիտուտի կողմից ճանաչվել է «Տարվա կին» և «Տարվա կին մասնագետ» (2001):
Պարգևատրվել է ԵՊԲՀ, ԱՄՆ նոր հազարամյակի պատվո ոսկե մեդալներով: Երկար տարիներ զբաղեցրել է ՀՀ առողջապահության նախարարության գլխավոր պաթանատոմի պաշտոնը:
Բուհի պրոֆեսորադասախոսական կազմի, սովորողների և շրջանավարտների անունից ցավակցում ենք հմուտ բժիշկ-գիտնականի ընտանիքի անդամներին և հարազատներին: