Վայրկյան առաջ հեռացեք և ազատեք հայությանը ձեր ներկայությունից: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ վաստակավոր արտիստ, դերասան Տիգրան Ներսիսյանը:
«Այսքանից հետո, երբ թշնամի երկրի ղեկավար придурок-ը իր խեղկատակների շքերթին հայտարարում է, որ «Զանգեզուրը, Սևանը, Երևանն էլ է իրենցը», իսկ մյուս թշնամի երկրի придурок-ը հայտարարում է որ «Հայաստանը պետք է խելքը գլուխը հավաքի, դասեր քաղի Ղարաբաղյան պատերազմից», իսկ մեր երկրի վարչապետը իր պատգամավորներով և իր կառավարությամբ հայտարարում է «կրկնում եմ՝ պետք է ընդունելի լինի ադրբեջանի ժողովրդի համար, ցավոք, պետք է բանակցել հաղթող կողմի հետ», «ցանկալի է վերականգնել տնտեսական փոխհարաբերությունները հարևան երկրի հետ», «կարծում եմ, որ մեր գերիների հետ շատ լավ են վերաբերվում», « Ադրբեջանի և Թուրքիայ հետ պետք է վարել բարիդրացիական հարաբերություններ», հարց է առաջանում՝ ո՞վ է թուրքը՝ դու՞ք, թե՞ նրանք: Ումի՞ց պետք է վախենա, նրանցի՞ց թե՞ ձեզնից:
ԴՆԹ փորձաքննությունը կպարզի ձեր արյան բաղադրությունը և համայն հայությունը կիմանա՝ դուք պարզապես թուրք եք, թե՞ շարքային դավաճան:
Մեկ վայրկյան առաջ հեռացեք և ազատեք Հայությանը ձեր ներկայությունից․
հ․գ․ Այսօր՝ խոր խարան խայտառակության»,- գրել է Ներսիսյանը: