Հայաստանում դեկտեմբերի 11-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 146317 դեպք, որոնցից 123474 -ն` առողջացած: Այս մասին նշված է ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի կայքում:
Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 19785 պացիենտ: Վերջին 24 ժամում արվել է 3057 թեստավորում, իսկ ընդհանուր առմամբ` 542394 թեստավորում: Այսպիսով` կա կորոնավիրուսային հիվանդությամբ հաստատված 1077 նոր դեպք և 1592 առողջացած։ Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսային հիվանդությունից արձանագրվել է մահվան 2445 (ավելացել է ևս 29-ով) դեպք:
Արձանագրվել է նաև մահվան 7 դեպք, երբ պացիենտների մոտ հաստատվել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով։ Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 613 է: