Հայաստանյան իշխանություններն ապաշխարելու փորձ չեն անում. Զատուլին
Advertisement 1000 x 90

Հայաստանյան իշխանություններն ապաշխարելու փորձ չեն անում. Զատուլին

Հայաստանը ղարաբաղյան պատերազմից հետո պետք է «վառոդը չոր պահի»։ Sputnik Արմենիա մուլտիմեդիոն կենտրոնում կազմակերպված Երևան-Մոսկվա տեսակամրջի ժամանակ նման կարծիք հայտնեց ՌԴ Պետդումայի ԱՊՀ հարցերով, եվրասիական ինտեգրման և հայրենակիցների հետ կապերի կոմիտեի նախագահի առաջին տեղակալ Կոնստանտին Զատուլինը` նշելով, որ միաժամանակ անվտանգության երաշխիքը պետք է ամեն կերպ ամրապնդել. խոսքը հակամարտության գոտում Ռուսաստանի խաղաղապահ առաքելության մասին է։

Զատուլինի խոսքով՝ ինքը ոչ մի կերպ չէր ցանկանա միջամտել Հայաստանի ներքաղաքական գործերին, բայց կարծում է, որ Երևանում պետք է անհրաժեշտ հետևություններ անեն այս պարտությունից:

«Տարօրինակ կլիներ, եթե Հայաստանի հետագա մոտալուտ ճակատագիրն ուղեկցվեր այն մարդկանց արդարացմամբ, որոնք թույլ տվեցին այդ պարտությունը և միաժամանակ մտադիր են կառչած մնալ իշխանությունից», – նշեց Զատուլինը:

Քաղաքական գործիչը հայաստանյան ներկա ղեկավարության մոտ ապաշխարության ոչ մի նշան և պատասխանատվություն ստանձնելու ցանկություն չի տեսնում։

Նա կասկածում է, որ այդ հիմքի վրա երկրում կարելի է վերականգնել տնտեսությունը, պաշտպանունակությունը։

Հիշեցնենք՝ նոյեմբերի 9–ին ստորագրված եռակողմ հայտարարությունից հետո ընդդիմությունը պարբերաբար բողոքի ակցիաներ է կազմակերպում Երևանում` պահանջելով Նիկոլ Փաշինյանի հրաժարականը։ Դեկտեմբերի 3-ին հայտնի դարձավ, որ ընդդիմությունն առաջարկում է ժամանակավոր կառավարություն ստեղծել, որը կգլխավորի ՀՀ նախկին վարչապետ, Հանրային խորհդրի նախկին նախագահ Վազգեն Մանուկյանը։

armeniasputnik.am



Նման նյութեր