«Ամեն ծախած զինվորի կյանքի համար պատասխան եք տալու»․ Մհեր Մկրտչյան
Advertisement 1000 x 90

«Ամեն ծախած զինվորի կյանքի համար պատասխան եք տալու»․ Մհեր Մկրտչյան

Մհեր Մկրտչյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Ինձնից արվեստագետի հանդուրժողականություն չսպասեք: Ունակ եք` լռեցրեք ինձ: Ոչ` լսեք: Ամեն ԾԱԽԱԾ զինվորի կյանքի համար պատասխան եք տալու: նիկոլաժեխ` դու ինձ հետաքրքիր չես: Քո կյանքով կապրես, սերիալներդ կնայես ու նիկոլիդ կկարոտես: Հանրահայտ դեմքեր, որ կոչեր էիք անում գնալ զոհվել արդեն իսկ ծախած կռվում:

Նկարվողներ ու նկարողներ` ո՞նց եք ձեզ զգում։ Ինչ–որ մեկը ոգեշնչվեց ձեր խոսքերից ու գնաց: Գնաց, չիմանալով, որ իրեն արդեն դավաճանել են: Գնաց` ու արդեն չկա: Չգիտեիք` հավատում եմ:

Իսկ հիմա գիտե՞ք։ Ձեզնից ոմանք արտահայտվեցին ու պարզ հնչեցրին իրենց դիրքորոշումը` հարգում եմ: Բայց կան մարդիկ, ովքեր մինչ օրս լուռ են: Կիսալղոզածը այլևս չի անցնում` այսպիսի ժամանակներ են: Կամ աջակցում եք նիկոլին, կամ պահանջում նրա հրաժարականը:

Երրորդ տարբերակը շատ հեռվացել է բարոյական համարվելուց: Գեներալներ բարձրաստիճան: Դե եթե դուք էլ եք շարունակում լռել` ո՞րն է ձեր ուսադիրների արժեքը։ Բարոյական աջակցությունը հաճելի երևույթ է` բայց կենսագրությունը չի մաքրում: Տղերք` ներեք: Ինձ էլ ներեք: Ես էլ կռվի օրերին հասկացել եմ ու չեմ խոսել: Բայց խոսում եմ հիմա»:



Նման նյութեր