ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ. որոշ տեղերում առկա է մերկասառույց
Advertisement 1000 x 90

ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ. որոշ տեղերում առկա է մերկասառույց

ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ։ Արագածոտնի մարզի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները փակ են։ ՀՀ ԱԻՆ-ը տեղեկացնում է, որ Շիրակի մարզի Արթիկ-Ալագյազ և Սյունիքի մարզի Գորիս-Կապան (մառախուղ է) ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց։

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տիպի տրանսպորտային միջոցների համար։ ՀՀ ԱԳՆ-ից ստացված տեղեկատվության համաձայն՝ օտարերկրացիների՝ Վրաստան մուտքն արգելող որոշումը շարունակում է ուժի մեջ մնալ։ Արգելքը չի վերաբերում բեռնափոխադրումներին:

Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով:



Նման նյութեր