ՀՀ գլխավոր դատախազի` ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձմանն ուղղված գործառույթների ոլորտը համակարգող տեղակալ Սրբուհի Գալյանի համար պատերազմական օրերին Գլխավոր դատախազությունը գումար չի խնայել: Tert.am-ի տեղեկություններով՝ նոր ստեղծված կառույցի վրա Դատախազությունն ավելի քան 60 մլն դրամ է ծախսել: Հատուկ նպատակով ստեղծված կառույցի ղեկավարը, որի նպատակը ապօրինի գույքերի վերացումն է, պատերազմի օրերին 10 մլն դրամ արժողությամբ Տոյոտա Քեմրի մակնիշի մեքենա է գնել՝ ծառայողական նպատակով:
Ավելին՝ նոր հաստիքով դատախազ դարձած Սրբուհի Գալյանն առանձին նստավայր կունենա, որի կառուցման համար դատախազությունը ավելի քան 50 մլն դրամ գումար է տրամադրել: Գալյանը կաշխատի Դատախազության շենքից դուրս՝ Երկթագծի վարչության շենքի հարևանությամբ գտնվող մասնաշենքում, որը վերանորոգում են նրա նստավայրը դարձնելու համար:
Չնայած իր աշխատանքային պարտականություններին, Tert.am-ը նախկինում հայտնել է, որ Գալյանի ամուսինը տարեկան ընդամենը 6 մլն դրամ աշխատավարձ է ստանում, սակայն 1 տարում 323 մլն դրամ արժողությամբ 2 բնակարանի համասեփականատեր է դարձել: Գույքի ձեռք բերման օրինականությունը քննարկման առարկա չի դարձել:
2019-ին Սրբուհի Գալյանի ամուսինը Վերին Անտառային փողոցում երկու բնակարանի համատեղ սեփականատեր է դարձել, երկու բնակարան են գնել, որոնցից մեկի արժեքը 206 մլն դրամ է, մյուսի արժեքը՝ 117 մլն դրամ:
Սակայն, Գալայանի ամուսնու գույքի ապօրինության հարց չի քննարկվում, չնայած այն բանին, որ մամուլում հրապարակումներ են եղել, որ այդ գումարն ու ունեցվածքը մասամբ պատկանում է նաև նախկին բարձրաստիճան պաշտոնյայի:
Պատերազմի օրերին ավելի քան 60 մլն դրամ է ծախսվել
գլխավոր դատախազի նոր տեղակալի համարՀՀ գլխավոր դատախազի` ապօրինի…
Опубликовано Digital News Пятница, 11 декабря 2020 г.