Կյանքից հեռացել է դերասան Վալենտին Գաֆտը
Advertisement 1000 x 90

Կյանքից հեռացել է դերասան Վալենտին Գաֆտը

Կյանքի 86-րդ տարում մահացել է կինոյի և թատրոնի ռուս դերասան Վալենտին Գաֆտը:

Այս մասին «ՌԻԱ Նովոստի»-ին հայտնել է դերասանի կինը` Օլգա Օստրաումովան:

Մահվան պատճառ են դարձել ինսուլտի հետևանքները, որը դերասանը տարել է 2019թ. ամռանը:

ՌԽՖՍՀ ժողովրդական արտիստի մահվան կապակցությամբ իր ցավակցություններն է հայտնել Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը:

«Նախագահը Գաֆտի մահը մեծ կորուստ է համարում նրա արվեստի երկրպագուների և ողջ ռուսական մշակույթի համար»,- նշել է ՌԴ մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը: