Հայաստանի բժշկական համայնքի ներկայացուցիչները հայտարարություն են տարածել, որը ներկայացնում ենք ստորև:
Նոյեմբերի 9-ին Նիկոլ Փաշինյանի կողմից ստորագրված կապիտուլյացիոն հայտարարությամբ մեր պատմության մեջ մի խայտառակ էջ ամրագրվեց: Ըստ էության կորցրինք Արցախի Հանրապետությունը՝ տասնյակ տարիների մեր համազգային ձեռքբերումները, արձանագրելով նաև անդառնալի մարդկային կորուստներ:
Մեր երկրի քաղաքական ղեկավարության կրած պարտության հետևանքները մեզ դեռ երկար տարիներ են ուղեկցելու: Այսօր արդեն վտանգված է Հայաստանի Հանրապետության ինքնիշխանությունն ու մեր ժողովրդի անվտանգությունը:
Ակնհայտ է, որ քաղաքական և դիվանագիտական ոլորտներում պարտություններ արձանագրած իշխանություններն անկարող են դիմագրավել թե՛ ներքին մարտահրավերները, թե՛ արտաքին սպառնալիքները:
Մենք բոլորս ականատես ենք եղել, թե ինչպես պետական կառավարման բոլոր ոլորտներում համատարած ձախողումները, պետականության համար կարևոր հարցերում ոչ մասնագիտական մոտեցումները, պետական քաղաքականության մշակման տարերայնությունն անդառնալի հետևանքների պատճառ դարձան:
Ականատես եղանք, բայց լռեցինք, որովհետև մեզանից շատերը զբաղված էին իրենց առօրյա պարտականությունների իրականացմամբ: Մենք լռեցինք, երբ պետական մակարդակով խարխլվում էին բժշկական էթիկայի նորմերը, մենք լռեցինք, երբ տապալվում էր կորոնավիրուսի դեմ պայքարը… Լռեցինք և ստացանք այն, ինչի մասին այլևս լռելը անհնար է:Նահանջի և լռելու իրավունք այլևս չունենք:
Հայաստանը պիտի ոտքի կանգնի: Որպես պետություն և ժողովուրդ կանգնած ենք ճակատագրական հանգրվանի առջև, որը պահանջում է վճռական որոշումներ և գործողություններ: Մինչդեռ, քաղաքական իշխանությունների ձեռնարկած քայլերը համարժեք չեն մեր ժողովրդին ուղղված գոյապահպանական սպառնալիքին: Իշխանությունների գործողությունները, սեփական սխալների և քաղաքական պատասխանատվության մերժումն ավելի են շիկացնում ներքաղաքական մթնոլորտը։
Ելնելով վերոհիշյալից, պահանջում ենք ստեղծված աղետալի վիճակի համար պատասխանատու վարչապետ Փաշինյանի հրաժարականը և նրա կառավարության ինքնակամ և անցնցում հեռացումը:
Վստահ ենք, որ քաղաքական ուժերին կհաջողվի երկիրը ցնցումներից զերծ պահել, մեր հասարակությանը միավորվել պետականության գաղափարի շուրջ և արտահերթ ընտրությունների ճանապարհով ձևավորել առկա ճգնաժամը հաղթահարելու ունակ իշխանություն:
1. Տարոն Տոնոյան – վիրաբույժ, բժշկագիտության թեկնածու
2. Գևորգ Գրիգորյան – ուրոլոգ, առողջապահության կազմակերպիչ, «Կոնսիլիում» ԱՀԿ նախագահ
3. Գագիկ Հակոբյան – ԵՊԲՀ-ի Վիրաբուժական ստոմատոլոգիայի և Դիմածնոտային վիրաբուժության ամբիոնի վարիչ, բժշկագիտության դոկտոր, պրոֆեսոր, Ռուսաստանի Դաշնության Բժշկա-Տեխնիկական Գիտությունների Ակադեմիայի իսկական անդամ
4.Դրաստամատ Խուդավերդյան – ԵՊԲՀ-ի Ֆիզիոլոգիայի ամբիոնի վարիչ, ՀՀ գիտության վաստակավոր գործիչ, բժշկագիտության դոկտոր, պրոֆեսոր
5. Արտաշես Ազնաուրյան – ԵՊԲՀ-ի Հյուսվածաբանություն ամբիոնի պրոֆեսոր, ՀՀ գիտության վաստակավոր գործիչ, բժշկագիտության դոկտոր, պրոֆեսոր, ՀՀ բժշկական գիտությունների ակադեմիայի իսկական անդամ, Ռուսաստանի բժշկական գիտությունների ակադեմիայի պատվավոր դոկտոր
6. Միխայիլ Աղաջանով – ԵՊԲՀ-ի Կենսաքիմիայի ամբիոնի վարիչ ՀՀ գիտության վաստակավոր գործիչ, բժշկագիտության դոկտոր, պրոֆեսոր
7. Վլադիմիր Շեկոյան – ԵՊԲՀ-ի Բժշկական մանրէաբանության ամբիոնի վարիչ, ՀՀ գիտության վաստակավոր գործիչ, բժշկագիտության դոկտոր, պրոֆեսոր
8.Վալերի Տատինցյան – ԵՊԲՀ-ի Թերապևտիկ Ստոմատոլոգիայի ամբիոնի պրոֆեսոր, ՀՀ գիտության վաստակավոր գործիչ, բժշկագիտության դոկտոր, պրոֆեսոր, ՀՀ բժշկական գիտությունների ակադեմիայի իսկական անդամ,
9. Խաչիկ Խաչիկյան – ԵՊԲՀ մաշկավեներաբանության և կոսմետոլոգիայի ամբիոնի վարիչ, բժշկագիտության դոկտոր, պրոֆեսոր
10. Կարինե Թոխունց – ԵՊԲՀ-ի հետբուհական և շարունակական կրթության մանկաբարձության և գինեկոլոգիայի ամբիոնի պրոֆեսոր, բժշկագիտության դոկտոր, պրոֆեսոր, Ուլտրաձայնային ախտորոշումը մանկաբարձության և գինեկոլոգիայի մեջ հայկական ասոցիացիայի նախագահ,Վերարտադրական բժշկության հայկական ասոցիացիայի փոխնախագահ
11. Ղազինյան Հասմիկ Լևոնի – Ինֆեկցիոն հիվանդությունների ազգային կենտրոնի լյարդաբանական կենտրոնի լյարդաբանական բաժանմունքի ղեկավար , Հայաստանի լյարդաբանների ասոցիացիայի նախագահ:
12. Հարություն Տանիելյան – Մաշկաբան «Տանիելյան Կլինիկա»
13. Պետրոսյան Ռոբերտ Ալբերտի- Գլխավոր բժիշկ, թիվ 19 պոլիկլինիկա
14. Գյուրջյան Իսահակ Ալեքսանդրի – Մանկական վիրաբույժ, Սուրբ Աստվածամայր բ/կ
15. Ադամյան Մարգարիտա Իսրայելի – Մանկաբարձ-գինեկոլոգ Սլավ Մեդ բ/կ
16. Գևորգյան Մադլենա Լևոնի – Բուժքույր Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բ/կ
17. Եդոյան Արտակ Ռաֆիկի – Ուռոլոգ Վանաձորի թիվ 3 պոլիկլինիկայի տնօրեն
18. Տալոյան Մելքոն Սարգսի – Վիրաբույժ Վաղարշապատի հիվանդանոց
19. Աբգարյան Դիանա Արաիկի – Ստոմատոլոգ Կասկադ դենտ ստոմատոլոգիական կլինիկա
20. Հակոբյան Էմիլյա Գագիկի – Բժիշկ-Ստոմատոլոգ
21.Հովհաննիսյան Նելլի Արտեմի – բժիշկ-ստոմատոլոգ
22. Մելքոնյան Սուսաննա – Բժշկուհի
23. Արմինե Ժորժիկի Խանամիրյան – ՄՄԱՊԳԿ որպես մանկաբարձ-֊գինեկոլոգ
24. Թադևոսյան Մերի Սոսի – ՄՄԱՊԳԿ որպես մանկաբարձ-֊գինեկոլոգ
25. Ջահանյան Իրինա Ջահանի – ՄՄԱՊԳԿ որպես մանկաբարձ-֊գինեկոլոգ
26. Օրբելյան Ջարուհւ Գառնիկի – ՄՄԱՊԳԿ որպես մանկաբարձ-֊գինեկոլոգ
27. Հակոբյան Լևոն Հակոբի – ՄՄԱՊԳԿ որպես մանկաբարձ-գինեկոլոգ
28. Աբելյան Սոնա Աբելի
29. Օրբելյան Սմբատ Ձոնիկի – Թերապևտ-սրտաբան
30. Օրբելյան Անուշ Ֆրունզիկի – Նյարդաբան Էլիտ Մեդ բ/կ
31. Մկրտչյան Ժենյա Աշոտի – Մանկաբարձ Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բ/կ
32. Այվազյան Գայանե Հովհաննեսի – Մանկաբույժ
33.Շահինյան Լևոն Նիկիտայի – Թերապևտ «Տոնոյան» բ/կ
34. Գրիգորյան Ռուզաննա Ալբերտի – Սրտաբան «Տոնոյան» բ/կ
35. Գևորգյան Բագրատ Գևորգի – ԼՕՌ «Տոնոյան» բ/կ
36. Տոնոյան Ալվարդ Տարոնի – բժիշկ-ռադիոլոգ «Տոնոյան»բ/կ
37. Կարինե Մուրադյան Մագբեթի – բժիշկ սոնոգրաֆիստ «Տոնոյան»Բ/Կ
38. Տիգրան Նահապետյան վիրաբույժ – էնդոսկոպիստ Սևանի ԲԿ
39. Անի Երեմյան մանկաբարձ – գինեկոլոգ «ԵԲՀԱ» ՀԿ նախագահ
40. Սողոմոնյան Սամվել Ավետիսի – ընդհանուր վիրաբույժ Իզմիրլյան ԲԿ
41.Քրիստինե Հենրիկի Ավետիսյան – Ստոմատոլոգ Երևան
42. Ծովինար Վարդանյան Վարդանի – Մաշկաբան, վեներաբան Մալետտի բժշկական կենտրոն
43. Կուրղինյան Ամալյա Աշոտի – գինեկոլոգ Էջմիածին,Ծննդատուն
44. Հյուսնունց Հռիփսիմե Ռուդիկի – Ռադիոլոգ Իզմիրլյան բ/կ
45. Վարդուհի Խաչատրյան Ռաֆիկի – Ընդհանուր պրակտիկայի բժիշկ, բժիշկ-հոմեոպաթ ԵՊԲՀ
46. Ասլանյան Ռուբեն Գուրգենի – Նեյրովիրաբույժ, Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բկ
47. Տատինցյան Հասմիկ Սլավիկի – «Տոնոյան» բ/կ, դեղագետ
48. Տատինցյան Վիգեն Առնոի – ОДЕКА В Բժիշկ
49. Արև Սամվելի Ղարիբյան – Նյարդաբան, «Տոնոյան» բ/կ
50. Անահիտ Շահինյան – «Սուրբ Սստվածամայր» ԲԿ Դիմածնոտային վիրաբույժ
51. Անուշ Կարախանյան Սուրենի Ոստիկանության ԲՎ պոլիկլինիկա Ստոմատոլոգ
52. Մարտա Սմոյան – ԵՊԲՀ Դեղագետ
53. Լիլիթ Կարապետյան Ռաֆիկի – «Տոնոյան» բ/կ, Ք.Կ.Ա
54. Երզնկյան Լենա «Տոնոյան» բ/կ, բուժքույր
55. Մանասյան Լիլիթ Սուրենի – «Տոնոյան» բ/կ, բուժքույր
56. Արզումանյան Անժելա Սուրենի – «Տոնոյան» բ/կ, բուժքույր
57. Աբրահամյան Անի Կարենի – «Տոնոյան» բ/կ, բուժքույր
58. Հասմիկ Մանվելի Օհանյան – Սլավ Մեդ բ/կ, Բժիշկ ռադիոլոգ
59. Հասմիկ Զախարյան Էդուարդի – Էնդոկրինոլոգ
60.Խոջյան Ռուզաննա – ՄՕ, Դիագնոստիկա Րադիոլոգ
61. Հռիփսիմե Պոդոսյան Սարգսի – Վարդանանց ՆԲԿ Նյարդաբան
62. Վիկտորիա Ղազարյան Համլետ – «Տոնոյան» բ/կ, Թերապևտ
63. Գրիգորյան Գեղամ Համլետի – Վիրաբույժ, «Տոնոյան»բ/կ
64. Օհանյան Հովհաննես Արմենի – Վիրաբույժ, Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բ/կ
65. Օքրոյան Վենեդիկտ Պետրոսի – Անոթային վիրաբույժ, «Տոնոյան» բ/կ
66. Արեն Սարգսի Գյոզալյան – Մանկաբարձ գինեկոլոգ, Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բ/կ
67. Կլարա Օրդոյան Դավթի – ԼՕՌ, Արաբկիր բժշկական համալիր
68. Ալեքսանդր Սերգեյի Սեինյան – Ֆանարջյանի անվան ուռուցքաբանության ազգային կենտրոն, ոսկրային ուռուցքաբանության բաժանմունքի վարիչ
69. Գայանե Աշոտի Այվազյան – Բժիշկ ռադիոլոգ Ցիտոմեդ կլինիկա, բժշկական գիտությունների թեկնածու
70. Վարդուհի Միխայիլի Սարկիսյան – 2002-2019 Արյունաբանական կենտրոն բժիշկ-լաբորանտ(մակարդաբան)
71. Մխիթարյան Կարինե Արամի – Գյումրիի թիվ 1 պոլիկլինիկա սրտաբան
72. Սահակյան Լուսինե Վարուժանի – չի աշխատում, Մանկաբարձ-գինեկոլոգ
73. Ռուբեն Գալստյան Աստղիկ – Օրթոպեդ
74. Վրեժ Վալերի Ասրյան – Միքայելյան վիրաբուժության ինստիտուտ , Վիրաբույժ
75. Արա Աշոտի Այվազյան – Արմենիա ԲԿ, բժշկական գիտությունների դոկտոր, մանկական վնասվածքաբնության և օրթոպեդիայի ծառայության ղեկավար
76. Մարիաննա Իգորի Գևորգյան – Մուրացան հիվանդանոցի Ախտորոշիչ կենտրոնի ղեկավար, Ճառագայթաբան
77. Լուսինե Բաբայան Սամվելի – Վարդանանց բժշկական կենտրոն, Ստոմատոլոգ
78. Լիանա Նազարյան Մուրացան – հիվանդանոց, Մանկաբույժ
79. Գալուստ Գալուստյան Հարությունի – Նաիրի ԲԿ, Օրթոպեդ-ուռուցքաբան
80. Սոֆի Սիմոնյան – «Տոնոյան» բ/կ, Բուժքույր
81. Լուսինե Նավասարդյան – Մուրացան ԲԿ էնդոկրինոլոգ
82. Անտիկյան Անահիտ Արտյոմի – Գյումրի ԲԿ Ռևմատոլոգ
83. Ռենատա Մարկոսյան – ԵՊԲՀ էնդոկրինոլոգ
84. Այվազյան Նաիրա Յուրայի – Գինեկոլոգ, Մոսկվա
85.Կարախանյան Անուշ – Ատամնաբույժ
86. Վարդանյան Արմեն Վաչիկի – վիրաբույժ
87. Մուրադյան Լարիսա Վարազդատի – Աշխատել է Արմավիրի մարզի մարզպետարանում ՝ որպես առողջապահության վարչության պետ, փոխմարզպետ։ Մասնագիտությունը՝ առողջապահության կազմակերպիչ։
88. Մանուկյան Լուսինե Կառլենի
89. Նատալյա Օլեգի Տեր-Գևորգովա
90. Նաիրա Մելիքսեթի Արոյան – Մանկաբարձ գինեկոլոգ
91. Օհանյան Անահիտ Մուկուչի – Մուրացան Հոսպիտալ մենեջեր
92. Գրիգորյան Ասպրամ Վովայի – Ճառագայթաբան, Մոսկվա
93. Սոկրատ Սուրենի Հախվերդյան – Անեսթեզիոլոգ-ռեանիմատոլոգ
94. Նարե Բաղումյան – «Արեգակ» ստոմատոլոգիական կլինիկա, Բժիշկ-ստոմատոլոգ
95. Գառնի Պետրոսեան Նժդեհի – ԵՊԲՀ Օրդինատոր
96. Թոփչյան Արփի Հրայրի – Պրոֆիլակտիկ բժշկության և թերապիայի ազգային գիտահետազոտական կենտրոն, Սրտաբան-առիթմոլոգ, Մոսկվա
97. Էմիրյան Կարինե Պավլիկի – «Տոնոյան» բ/կ, բուժքույր
98. Գրիգորյան Գեորգի Լևոնի – Ակնաբույժ, Մալայանի անվան ակնաբուժական կենտրոն 4 հարկի բաժնի վարիչ
99. Զաքարյան Ալինա Նորիկի – Ակնաբույժ, Հերացու անվան թիվ 1 հիվանդանոց
100. Գրիգորյան Ալլա Գեորգիի – Բժիշկ, ռադիոլոգ
101. Գալստյան Խաչիկ – «Տոնոյան» բ/կ, վիրաբույժ
102. Գաբրիելյանր Տաթևիկ Լևոնի – ՆՄԲԿ,
103. Մկրտիչ Խամոյան Պողոսի – Շտապ օգնություն, բուժակ
104. Աստաբաթյան Տաթևիկ Մուշեղի – ՀԲԻ, ռադիոլոգ
105. Բաբաջանյան Հարություն Ռադիոնի – Վիրաբույժ, Մոսկվա
106. Շահգելդյան Լիլիթ Վրեժի – ՍԳԼ, գինեկոլոգ
107. Էմմա Գևորգյան Գագիկի – Գրիգոր Նարեկացի, ճառագայթաբան
108. Մաթոսյան Ստեփան – ԵՊԲՀ, վնասվածքաբան
109. Շահբազյան Սյուզաննա Ստյոպայի – «Մուրացան» հիվանդանոցային համալիր, սոնոգրաֆիստ
110. Գայանե Սահակովա Ռոբերտի – «Գրիգոր Նարեկացի» ԲԿ, մանկաբույժ
111. Կարինե Ղարագյոզյան Իվանի Էրեբունի բժշկական կենտրոն, սիրտ- անոթային հետազոտությունների ծառայություն
112. Նելլի Յուզբաշյան Ներսեսի – «Գրիգոր Նարեկացի» ԲԿ, գինեկոլոգ
113. Մելինե Գևորգի Նավասարդյան – բժիշկ-ռադիոլոգ (աշխատել է ՁԻԱՀ-Ի Կանխարգելման Հանրապետական Կենտրոնում` որպես բժիշկ-սոնոգրաֆիստ)
114. Կոծինյան Արա – Վանաձորի բժշկական կենտրոն, վիրաբույժ
115. Ավագյան Կարեն Ստեփանի – առողջապահության կազմակերպիչ, բ.գ.թ., «Ջերմուկ առողջարան» ՓԲԸ տնօրեն
116. Աղաբեկյան Մարինե – Համալսարանական թիվ 1 հիվանդանոց, սրտաբան
117. Հովսեփյան Էդգար Հունանի – «Տոնոյան» բ/կ, դիմածնոտային վիրաբույժ
118. Ծաղիկ Մելքումյան Արմենակի – ՀԹ1ԿՀ, օրդինատոր
119. Գայանե Սուրենի Մացակյան – գաստրոէնտերոլոգ, ԵՊԲՀ գաստրոէնտերոլոգիայի ամբիոն, դասախոս, Միքայելյան համալսարանական հիվանդանոց
120. Հակոբյան Հովհաննես Ֆիրդուսի – Վիրաբույժ, «Տոնոյան» բ/կ
121. Միրիջանյան Մարինա Իվանի – Բ.գ.թ., բժիշկ-ռադիոլոգ, թերապևտ, թոքաբան, Այրվածքաբանության ազգային կենտրոն
122. Արայիկ Ղարիբյան – «Արթմեդ» բժշկական վերականգնողական կենտրոն, ԼOՌ բժիշկ, բժշկական գիտությունների թեկնածու
123. Այվազյան Վաչագան Պետրոսի – բժշկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, ԲԳԱ ակադեմիկոս, Վնասվածքաբանների, օրթոպեդիայի ասոցիացիայի նախագահ
124. Մարիամ Աշոտի Ավետիսյան – «Նաիրի» ԲԿ, էնդոկրինոլոգ
125. Համբարձումյան Սոնա Գագիկի – ԵՊԲՀ «Հերացի» հիվանդանոցային համալիրի թիվ 1 համալսարանական ստոմատոլոգիական պոլիկլինիկայի ղեկավար, թերապեւտիկ ստոմատոլոգիայի ամբիոնի դոցենտ, բժիշկ- ստոմատոլոգ
126. Գրիգորյան Լևոն – սրտաբան, բժշկական գիտությունների թեկնածու
127. Նարինե Սարգսյան – Սեբաստիա ծննդատան նեոնատոլոգ
128. Աշոտ Կորյունի Կուրղինյան – վիրաբույժ, ք. Գյումրի
129. Ազատյան Վահե Յուրիի – ԵՊԲՀ թերապևտիկ ստոմատոլոգիայի ամբիոնի դոցենտ, բ.գ.թ.
130. Արփինե Սողոյան Ռուդոլֆի – Երևանի թիվ 16 պոլիկլինիկա, Մանկաբարձ -գինեկոլոգ
131. Արմեն Գրիգորյան Միքաելի – Էսսե ՔԿԱ
132. Հովհաննես Էդուարդի Դիլանյան – ՌԴ, Մոսկվա, Ուրոլոգիայի, ուռուցքաբանության և վիրաբուժության գիտական և կլինիկական կենտրոն, օնկոլոգ-վիրաբույժ
133. Նունե Աղասու Խաչատրյան – Թիվ 16 պոլիկլինիկա, ռադիողոգ
134. Արշակ Պապոյան Սեյրանի – Աստղիկ ԲԿ, համաճարակաբան
135. Անի Ալեքսանյան Պավլիկի – Վարդանանց նորարական բժշկական կենտրոն, սրտաբան
Հայտարարությունը բաց է միանալու համար:
Նախաձեռնող խմբին միանալու համար դիմել 077044401 հեռախոսահամարով կամ գրել էլեկտրոնային փոստին [email protected]: