20 նշան, որոնք վկայում են աուտոիմուն խանգարման մասին. անուշադրության մի մատնեք
Advertisement 1000 x 90

20 նշան, որոնք վկայում են աուտոիմուն խանգարման մասին. անուշադրության մի մատնեք

Աուտոիմուն հիվանդությունները կարող են զարգանալ տարբեր պատճառներով: Fithacker.ru-ի հաղորդմամբ՝ իմունային համակարգն օրգանիզմը պաշտպանում է վիրուսներից և բակտերիաներից. իմունային բջիջները հայտնաբերում են դրանք և ոչնչացնում: Սակայն աուտոիմուն հիվանդությունների զարգացման դեպքում իմունային համակարգը «գրոհում» է առողջ բջիջներն ու հյուսվածքները:

Աուտոիմուն հիվանդությունների զարգացմանը նպաստում են մի շարք գործոններ, այդ թվում՝ ժառանգական նախատրամադրվածությունը: Կայքը ներկայացրել է նշաններ, որոնք կարող են վկայել խնդրի առկայության մասին:

Ուղեղի սխալ աշխատանքի նշաններ

  • անհանգստության պարբերական զգացում, նյարդային վիճակ
  • ուշադրության հետ կապված խնդիրներ՝ հիշողության խնդիրներ, հիպերակտիվություն, իմպուլսիվություն
  • ճանաչողական գործառույթների նվազում
  • մշտական գլխացավեր:

Աղեստամոքսային տրակտի աշխատանքի խանգարման ախտանշաններ

  • որովայնի փքվածություն
  • փորկապություն
  • սպազմ որովայնում:

Հոդերի և մկանների խնդիրների նշաններ

  • մկանային ցավեր և թուլություն
  • հոդացավեր:

Բերանի խոռոչ, թոքեր

  • ալերգիա
  • ասթմա
  • չորություն բերանում
  • հաճախակի մրսածություն, ընկալունակություն վարակիչ հիվանդությունների նկատմամբ:

Մաշկ

  • կարմիր բշտիկներ դեմքին
  • դերմատիտ՝ մաշկի կարմրածություն, այտուցվածություն, բորբոքում
  • էկզեմա՝ մաշկը կոշտանում է, բորբոքվում, առաջանում են բշտիկներ, որոնք քորի, արյունահոսության պատճառ են դառնում
  • պսորիազ
  • ռոզացեա՝ վարդագույն կորյակներ:

Վահանաձև գեղձի խանգարումներ

  • տագնապայնություն, անհանգստություն, հոգնածություն
  • քնի հետ կապված խնդիրներ:

Նյութը հրապարակման պատրաստեց 168.am-ը